Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայանում են համատեղ յուրահատուկ նախագծով` համերգ՝ համր ֆիլմի ցուցադրությամբ:
Մայիսի 11-ին՝ ժամը 19-ին, առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կցուցադրվի «Մետրոպոլիս» հանրահայտ համր ֆիլմը՝ հայերեն ենթագրերով: Գերմանացի հայտնի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը կկատարի ֆիլմի երաժշտությունը: